Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին հորդորում է «ցուցաբերել զգոնություն, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ»։
Հանուն ներդրումների հարկային արտոնությունները միշտ էլ արդարացված են։ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության երեկվա նիստում ներկայացրեց, գործադիրն էլ հաստատեց «Որոտան սիստեմ» ընկերության ԱԱՀ-ի վճարը երեք տարով հետաձգելու արտոնությունը։
«Հյուսիս-հարավ» ծրագրի շուրջ ակտիվացել են իրանական ընկերության հետ աշխատանքները»,- գործադիր իշխանության երեկվա նիստում ասաց տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էկոնոմիկայի նախարարության հետ մեկտեղ պետական պաշտոնյաների ու գործարարների համար կազմակերպել էր սեմինար Արտոնությունների ընդհանրացված համակարգի կամ GSP-ի վերաբերյալ, որի շրջանակներում զարգացող երկրներում տնտեսական աճը խթանելու նպատակով ԱՄՆ-ի հետ առևտրում հազարավոր ապրանքատեսակների համար տուրքազերծ ու արտոնյալ պայմաններ է առաջարկվում 129 երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտահանողներին:
2014 թ. նոյեմբերին Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկման ներկայացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ մշակված «Ցորենի ալյուրի հարստացման վերաբերյալ» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մեր հանրապետությունում օգտագործվող ցորենի ալյուրի մեջ ֆոլիաթթվի և երկաթի պարտադիր ավելացում:
Մարտի 16-ն էր. այդ օրը արեգակը ջերմացնում էր ինչ-որ չափով, բայց նրա շողերից պարզ երևում էր, եթե նույնիսկ հեռուստատեսությամբ այդ մասին չասեին, հասկանալի էր, որ գիշերը, այսինքն` մարտի 17-ին, հնարավոր է ցրտահարություն:
«Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը խզել է «Թուրքմենգազի» հետ պայմանագիրը՝ թուրքմենական կողմին մեղադրելով դադարեցման պայմանների ստեղծման համար՝ հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով ռուսական կոնցեռնի եվրոպարտատոմսերի նոր թողարկման մասին նյութերը։
ՀՀ կառավարությունն առաջարկում է ԵԱՏՄ տարածքից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների դիմաց գանձվող հարկը հանել: Օրինագիծը ներկայացնող Վարդան Այվազյանն ասաց, որ փոփոխություններն իրականացնելու դեպքում ավտոմեքենաների ներկրումը կիրականացվի առանց ավելացված արժեքի 20 տոկոս հարկի:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է 2,4 մլրդ եվրոյի օտարերկրյա ֆինանսավորման ներգրավման մասին՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի իրագործման նպատակով, որն անմիջական կապ է ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սակայն այս ենթակառուցվածքային նախաձեռնությունը ծառայում է շատ ավելի լայն ռազմավարական օրակարգի...